Անդամակցիր

Հարգելի՛ գործընկեր,

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ոչ ֆորմալ ցանցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ կազմակերպությունների համաժողովի կողմից հաստատված կանոնակարգի միջոցով:

Կոալիցիայի անդամ կարող են դառնալ քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումները, նախաձեռնությունները, բիզնես և ՏԻՄ ասոցիացիաները, լրատվական միջոցները, որոնք միացել են Կոալիցիայի Հռչակագրին, ընդունում են սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են Կոալիցիայի Առաքելության իրագործմանը: Գրավոր դիմումի համաձայն Կոալիցիայի անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի Կառավարման խորհրդի կողմից` կառավարման խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:

Եթե համաձայն եք և ցանկանում եք դառանալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, ապա խնդրում ենք լրացնել և ուղարկել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամության ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԸ: