ԿԽ ռոտացիոն կարգ

Հավելված 2                                                                                                                

Հաստատված է

 

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից

 

30 հունիս, 2016թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կարգը կազմվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) կանոնակարգի 4.8 կետի է) ենթակետի հիման վրա (այսուհետ՝ Կանոնակարգ), որով կարգավորվում է Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն և կառավարման խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը:

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳԸ
  • Կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստերը նախագահում են Կառավարման խորհրդի անդամները՝ ռոտացիոն սկզբունքով՝ Կառավարման Խորհրդի նախագահ ընտրվելու միջոցով՝ 6 ամիս ժամկետով:
  • Կառավարման խորհրդի նույն անդամը չի կարող ավելի, քան մեկ անգամ անընդմեջ ընտրվել, որպես Կառավարմանը խորհրդի նախագահ:
  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կառավարման Խորհրդի նախագահը նախագահում Կոալիցիայի խորհրդի նիստերը:
  • Կառավարման Խորհրդի նախագահը Կառավարման խորհրդի նիստի ընթացքում պարտավոր է քվեարկության դնել Կոալիցիայի գործունեության վերաբերյալ Կառավարման խորհրդի անդամների կողմից կատարված յուրաքանչյուր առաջարկ:
  • Կառավարման խորհրդի նիստերը արձանագրում է Կոալիցիայի քարտուղարությունը, իսկ նիստերի արձանագրությունը ստորագրում է Խորհրդի նախագահը:
  • Կառավարման խորհրդի նիստերի բոլոր արձանագրությունները Կոալիցիայի քարտուղարությունը չորս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Կառավարման խորհրդի անդամներին, որից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե անդամների կողմից առարկություններ կամ լրացումներ չեն լինում, ստորագրվում է կառավարման խորհրդի նախագահի կողմից:
  • Կառավարման Խորհրդի նախագահը իրականացնում է Կոալիցիայի Կանոնակարգով Կառավարման խորհրդի նախագահի համար նախատեսված այլ լիազորություններ:

 

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
  • Կառավարման խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում.
    • Կառավարման խորհրդի նիստին չմասնակցելու դեպքում՝ առանց հարգելի պատճառի:
    • Կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքում:
    • Կառավարման խորհրդի որոշմամբ:
  • Կառավարման խորհրդի նիստին Կառավարման խորհրդի նախագահի չմասնակցելու և Կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքերում, մինչև Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրվելը, Կառավարման խորհրդի նիստը նախագահում և նիստի արձանագրությունը ստորագրում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Սույն կարգի և Կանոնակարգի միջև հակասություններ առաջանալու դեպքում, գործում են Կանոնակարգով նախատեսված դրույթները: