Առաքելություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ապագայի պատկերը, առաքելությունը և արժեքները.

Ապագայի պատկերն է.

Ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը:

Առաքելությունն է.

Նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման, դրանց մշտադիտարկման ու գնահատման միջոցով:

Արժեքներն են.

Ազնվությունը, առաջնորդությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, նորարությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը: