Կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

2019 թվականի դեկտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստը վարում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագաը Արկադի Սահակյան։ Ըստ օրակարգի քննարկվեց և բավարարվեց Կոալիցիային՝ անդամակցության հայտ ներկայացրած երեք ՀԿ-ների դիմումները։ Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց օրակարգային հետևյալ հարցերին՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2019-2023թթ. Ռազմավարական պլանի վերջնական տարբերակի ներկայացմանը, Կոալիցիայի վեբ կայքի ներկայացմանը, միջազգային հակակոռուպցիոն օրվան`դեկտեմբերի 9-ին նվիրված միջոցառման կազմակերպչական հարցերին, Կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացման հանձնաժողովի աշխատանքների ներկայացմանը, Կոալիցիայի Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի աշխատանքների ներկայացմանը։

Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն իր խոսքում նշեց, որ այս Ռազմավարությունը իր արժեքներով, տեսլականով և առաքելությամբ դասական եղանակով գրված և հաջողած է, ունի իր առջև դրված հստակ ռազմավարական հիմնական ուղղություններ։        
Ինչ վերաբերում է Կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացման հարցերով Կոալիցիայի աշխատանքային հանձնաժողովի կատարած աշխատանքներին, ապա Հանձնախումբը հարցումներ է կատարել Պետական ռեգիստրի գործակալություն և Պետական եկամուտների կոմիտե, գրավոր եղանակով հարցաշարի միջոցով ճշտումներ է իրականացրել Կոալիցիայի անդամների շրջանում: Կոալիցիայի արդիականացման շրջանակներում Կոալիցիայի անդամության ինստիտուտի զարգացման հանձնախմբի կողմից կատարած աշխատանքների և ներկայացրած առաջարկությունների արդյունքում Կոալիցիայի անդամ 99 ՔՀԿ-ների ցանկից դուրս է հանվել 31 կառույց:, որի արդյունքում, 3 նոր ՔՀԿ-ների միանալուց հետո Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների թիվը դարձել է 71։