Սույն աշխատությունը մշակվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Այն ներկայացնում է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի  հայտարագրման համակարգի վերջին զարգացումների հակիրճ նկարագիրը, պարունակում է դիտարկումներ և առաջարկություններ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ և անդրադարձ է կատարում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության ամփոփման հայտարարագրման համակարգի բարեփոխման գործընթացում՝ ըստ նախկինում ներկայացված առաջարկների, միջոցառումների և վերլուծությունների ամփոփման։