«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին ծանոթացան Լոռու մարզի երիտասարդները

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները հուլիսի 3-ին առցանց սեմինար անցկացրի Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը:

Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը։ Նա նաև պատասխանեց մասնակիցների հարցերին, խոսեց իր փորձի մասին:

Մասնակիցները ուղղեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մարզային ներկայացուցիչների ներգրավումը:

Իրազեկման սեմինարին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի  ուսանողներ:

Նշենք, որ նամանիպ սեմինարներ արդեն անցակցվել են Սյունիքի, Շիրակի մարզերի, Երևանի երիտասարդների համար։

Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: