Երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր:

Օգոստոսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը:

Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:

Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի անցկացվելիք առցանց իրազեկման սեմինարին՝ հետևյալ հղմամբ՝ սեղմելով այստեղ։

Հավելենք նաև, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: