ԻՀԱ փորձագետը մասնակցեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի նախագծերի հանրային քննարկման

Սույն թվականի հուլիսի 10-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը և ներկայացրել Ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալցիայի հիմնական առաջարկությունները: Հանդիպմանը մասնակցում էր Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը և ՔՀԿ-ների նեկայացուցիչներ:

Փոխնախարարը ներկայացրել է Ռազմավարության և միջոցառումների ծրագրի լրամշակված նախագծի հիմնական կետերը, այնուհետև տեղի է ունեցել հարցուպատասխան: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ լրամշակված նախագծի հանրային քննարկումներ են տեղի ունենալու  մարզերում և այդ առիթով շնորհակալություն հայտնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին այդ հանդիպումները կազմակերպելու և նախագծի հանրային քննարկումները պատշաճ մակարդակով անցկացնելու հարցում աջակցության համար:

Մանրամասները՝ տեսանյութում։