Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկում էին գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել պետական գնումների պատվիրատուներ, ինչպիսի ընթացակարգերով են դրանք կատարվում և ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր կան այս ոլորտում։

Փորձագետը նշեց, որ ոլորտում հիմնական ռիսկերը հետևյալներն են․

  • Տեխնիկական բնութագրերում չափորոշիչներ սահմանում կոնկրետ բիզնեսի համար,
  • Գնումների միասնական անվանացանկի ծածկագրերի թերություններ – արհեստականորեն գնումը մի քանի չափաբաժնի բաժանում և մեկ անձից գնման ձևակերպում,
  • Պատասխանատու ստորաբաժանման և գնահատող հանձնաժողովի միայն ձևական առկայություն,
  • Տնտեսվարող սուբյեկտների իրազեկման ցածր մակարդակ։

Մարիամ Զադոյանը ներկայացրեց նաև «ԲիզՊաշտպանի» հարթակը, որի նպատակն է՝

  • Ուժեղացնել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը և ՓՄՁ ազդեցությունը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունների վրա,
  • Ուժեղացնել անդամության վրա հիմնված բիզնես կազմակերպությունների անդամությունը՝ նոր անդամների համալրմամբ և անդամներին նոր որակի ծառայություններ մատուցելու եղանակով,
  • Ստեղծել ինովացիոն վեբ գործիք՝ տեղեկությունների հավաքագրման և բիզնեսի զարգացման խոչընդոտող հիմնական իրավական ակտերում վերլուծություններ կատարելու նպատակով:

Փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող ենք իրենց հարցերը, գնումների ընթացակարգերում իրականացված ենթադրյալ խախտումների վերաբրերյալ անանուն հաղորդում ներկայացրել «ԲիզՊաշտպանին», որն էլ իր հերթին հարցը բարձրացնում է լիազոր մարմնի մոտ։

Դպրոցի ունկնդիրները թեստային աշխատանք կատարեցին՝ ստացած գիտելիքների գնահատման համար։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը: