Կարծիք-դիրքորոշում «ՀՀ կառավարության 24.12.2003թ․-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 29.04.2010թ․-ի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային  քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետա­կան բյուջեից իրավաբանական անձանց դրա­մաշնորհների հատկացման  մրցութային գործընթացի ընթացակարգային մի շարք դրույթներ, ակնկալելով ապահովել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, և սահմանելով մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթեր:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կարծիք-դիրքորոշմանը և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։