«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի օգոստոսի 30-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ):

 ՊԵԿ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագծում հիմնականում տեղ են գտել 2019 թվականի հունիսի 17-ին ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկված առաջարկությունները:

Տեղեկացնում ենք, որ այդ նիստում քննարկվել է  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից մշակված և աշխատանքային խմբի մասնակիցների մեծամասնության կողմից հավանության արժանացած ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան այն առաջարկների մասով, որոնք Օրենքի նախագծով չեն իրացվել, կազմել է նոր առաջարկություններ և տեղադրել e-draft.am կայքում, որին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ այստեղ։

Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խումբը ստեղծվել է 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով  և հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագծի տարբերակը այդ աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում ձեռք բերված տարբերակն է։ Աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի առաջարկով։