Կարծիք, դիտողություններ և առաջարկություններ՝ Դատական օրենսգրքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի օգոստոսի 9-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը: 
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հիշյալ  նախագծերի վերաբերյալ  ներկայացրել են իրավական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։