Հակիրճ տեղեկանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած, այդ թվում բացասական արդյունքների համար: Ներկայումս անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգից անցում կատարել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված համակարգի: Որպես միջազգային փորձի հիման վրա ամփոփված լավագույն տարբերակ առաջարկվում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որն օժտված կլինի հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելումօպերատիվ հետախուզություն ու նախնական քննություն իրականացնելու գործառույթներով։

Կից ամփոփ տեղեկանքը