«Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» Կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովի ամփոփում-առաջարկություններ

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ 2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն–քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը: 

Համաժողովի հիմնական նպատակն էր՝ արհեստակցական միությունների իրականացրած գործունեության քննարկումը, այդ ոլորտում առկա խնդիրների վերհանումը և արհմիությունների զարգացման հեռանկարների ուրվագծումը երկխոսության միջոցով։ Համաժողովի նպատակներից էր նաև՝ աշխատողների և գործատուների իրավունքների լիարժեք, բազմակողմանի, փոխադարձաբար պաշտպանության, հասարակության տարբեր հատվածների պատասխանատու անձանց ներգրավվմամբ  աշխատանքային իրավահարաբերություններում բարեփոխումներ իրականացնելու նպատակահարմարության քննարկումը։ 

Համաժողովի արդյունքները  ամփոփվել են և դրանց հիման վրա Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել են «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» Կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովի ամփոփում-առաջարկություններ։