25.02.2021 թվականին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Գտնում ենք, որ ՀՀ դատական համակարգում առկա խնդիրները պետք է լուծվեն համակարգային և փաստարկված փոփոխությունների արդյունքում, այն դիտարկելով սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո, և ոչ թե հատվածական և չհիմնավորված փոփոխություններով։ …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2020թ. գործունեության հաշվետվություն։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվություն։
2020 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված …
Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնել է երիտասարդների համար հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: Օգոստոսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: Մանրամասներ իմանալու համար կարող եք միանալ հուլիսի 13-ին, ժամը 17:00-ի անցկացվելիք …
Մեկնարկում են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուղղված առցանց դասընթացները։ Էլեկտրոնային ուսուցման այս հարթակը հնարավորություն է տալիս դասընթացի մասնկացկիցներին անվճար հիմունքներով նոր հմտություններն ու գիտելիքներ ձեռք բերել՝ իրենց կազմակերպություններն ավելի դարձնելու համար։ Նշենք, որ սա կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման …
2019 և 2020թթ. ՀՀ ազգային ժողովի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարված մի շարք փոփոխություններով սահմանվել է հասարակական կազմակերպությունների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացման նոր կարգ ու պայմաններ։ Մասնավորապես, օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) հասարակական կազմակերպության գույքի …
Սույն աշխատությունը մշակվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Այն ներկայացնում է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարագրման համակարգի վերջին զարգացումների հակիրճ նկարագիրը, պարունակում է դիտարկումներ և առաջարկություններ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա …
2017-2019թթ. իրականացվող ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախորդ տարի հիմնվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որը համախմբեց և մեկտեղեց ոլորտային կոալիցիաների ջանքերը։ Այսպես, Ցանցի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից հավաքագրվել և կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Մասնավորապես, առաջարկությունները ուղղված են «Գնումների մասին» ՀՀ …
2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» նախագիծը (հետագա տեքստում՝ Ռազմավարություն): Նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական կարծիքին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։