Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկեցին իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը Հայաստանում:

Դասը վարում էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը:

Այժմ իրական սեփականատերերի ինստիտուտը ամրագրված է «Պետական գնումների մասին» օրենքում:

Իրականա սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ, այն ընկերությունում զգալի բաժնեմաս ունեցող բաժնետերերի անունները հայտնի կդառնա:

Իրական սեփականատերերի առաջին միասնական ռեեստրը գործարկվել է Մեծ Բրիտանիայում: Միջազգային պրակտիկան զարգանում է այն ուղղությամբ, որ իրականա սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան դառնա հրապարակային և դառնա հասանելի բոլորի համար:

Նախատեսվում է, որ Հայաստանում իրավաբանական անձանց ռեգիստրն է հավաքագրելու իրավաբանական անձանց մասին տեղեկությունը:

Մասնակիցները դասից առաջ ու հետո հարցաթերթ լրացրի՝ իրենց գիտելիքները ստուգելու համար:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը: