4-րդ համաժողով

2019 թ. դեկտեմբերի 9-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 4-րդ համաժողովը:

Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019թթ․ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, ապա անդամների հետ միասին քննարկվեցին կոալիցիայի առջև առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Քննարկումներին և մտքերի փոխանակումներին հաջորդեց Կառավարման խորհրդի 4-րդ կազմի թվաքանակի և կազմի ընտրության հարցը։ Իվերջո Կոալիցիայի համաժողովում որոշվեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 9 անդամներից՝ հետևյալ կազմով.

  1. Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
  2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
  3. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
  4. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
  5. «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
  6. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
  7. «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
  8. Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
  9. Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:

Հավելենք, որ Կոալիցիայի կառավարման խորհրդի ներկա 9 հոգիանոց կազմի 4 ՔՀԿ-ները առաջին անգամ են ընտրվել կառավարման խորհրդի կազմում: Այդ ՔՀԿ-ներն են` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ը, Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ը և Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը: Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներից 6-ը հանդիսանում են արական, իսկ 3-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: