Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների, գնումների ոլորտում քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և ազդարարման համակարգի վերաբերյալ հարցերը: Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները ներկայացվել են Արդարադատության նախարար …
ՀՀ 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի՝ 2023–2024 թթ. իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը։ Նրա դիտարկմամբ՝ կատարված մշտադիտարկման արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չեն, որի պատճառներից մեկն էլ ռազմավարության գործողությունների ծրագրի բավականին ընդգրկուն և բազմաշերտ …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ԻՀԱ)՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների տարեկան կատարման հասարակական մշտադիտարկում: Մշտադիտարկման գործընթացի շրջանակներում կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ միջոցառումների ծրագիրն իրականացնողները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները: Որակական և քանակական …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիա) նախաձեռնությամբ 2025թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցան առցանց ֆոկուս խմբային քննարկումներ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների կատարողականի հասարակական մշտադիտարկման շրջանակներում: Առաջինը քննարկմանը մասնակցել են պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների …
2025 թվականի ապրիլի 2-ին ՀՀ կառավարությունում կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որ վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացնում էր փոխնախագահ Մարատ Ատովմյանը։ Օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց, որը վերաբերում էր կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը …
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով: Երկրի դիրքերը վատթարացել են՝ նախորդ տարվա 62-րդ հորիզոնականից նահանջելով 63-64-րդ հորիզոնական: Միջազգային հակակոռուպցիոն փորձագետների գնահատմամբ՝ 50 միավորից ցածր ցուցանիշը համարվում է համակարգային կոռուպցիայի առկայության ցուցիչ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոալիցիա) ողջունում է …
2025 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Այսուհետ՝ Կոալիցիա) 9-րդ համաժողովը։ Միջոցառումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ Երևանի ՔՀԿ ներկայացուցիչների առկա մասնակցությամբ, իսկ մարզային գործընկերները միացան առցանց հարթակի միջոցով։ Համաժողովի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 08.12.2023-16.01.2025 թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը։ Զեկույցում մանրամասն անդրադարձ կատարվեց Կոալիցիայի կողմից ներկայացված …
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ հատուկ հոսքի շրջանակներում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ վիրտուալ հանդիպում ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Լիզա Գրիգորյանի հետ: Դատավորը ողջունեց և կարևորեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի շարունակական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նման կրթական ծրագրեր իրականացնելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում դատավոր …
2024 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ամփոփիչ նիստը: Հանդիպումն անցկացվեց հիբրիդային ձևաչափով՝ համատեղելով առկա մասնակցությունը Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում և հեռավար մասնակցությունը Zoom հարթակի միջոցով: Նիստին առկա ձևաչափով ներկա էին խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը, կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, անդամներ՝ Արկադի Սահակյանը, Հարություն Ալեքսանյանը։ Խորհրդի անդամներից Արփինե Հակոբյանը, …
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա), ի դեմս իր Կառավարման խորհրդի, ընդգծում է ՀՀ կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Մասնավորապես, ողջունելի է ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի կազմակերպումը։ Գոհունակությամբ ենք արձանագրում, որ ՀՀ վարչապետը ընդունեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ և Կոալիցիայի քարտուղարությունը համակարգող Իրավաբանների հայկական …