Ֆոկուս խմբային քննարկումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մշտադիտարկման շրջանակներում

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիա) նախաձեռնությամբ 2025թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցան առցանց ֆոկուս խմբային քննարկումներ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի 2023-2024 թվականների կատարողականի հասարակական մշտադիտարկման շրջանակներում:
Առաջինը քննարկմանը մասնակցել են պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրագործման գործընթացում, իսկ երկրորդ քննարկմանը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են իրականացված միջոցառումների բովանդակային մանրամասներին՝ քննարկելով դրանց համապատասխանությունը ռազմավարական նպատակներին, արդյունավետության աստիճանը, ինչպես նաև վեր են հանել իրականացման ընթացքում առաջացած խնդիրներն ու արձանագրված ձեռքբերումները։
ԻՀԱ-ն և Կոալիցիան այս մշտադիտարկումն իրականացնում է համակողմանի մոտեցմամբ՝ կիրառելով որակական և քանակական հետազոտական մեթոդներ՝ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն հավաքագրելու նպատակով:
Քննարկման արդյունքները համակարգված տեսքով կամփոփվեն մշտադիտարկման զեկույցում, որը կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին և հանրությանը: Զեկույցը ներառելու է նաև փորձագիտական եզրակացություններ և առաջարկություններ՝ ուղղված հակակոռուպցիոն պայքարի առավել արդյունավետ իրականացմանը: