Ռազմավարություն
Հավանության է արժանացել
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովի կողմից
8 դեկտեմբեր, 2023թ. |
Հաստատվել է
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից
26 դեկտեմբեր, 2023թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ
2024-2028թթ.
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ
ԵՐԵՎԱՆ – 2023
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասին
2014 թվականի նոյեմբերի 28-ին 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:
Կոալիցիայի նպատակներն են.
- բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
- նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը,
- նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
- ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ոչ ֆորմալ ցանցային կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպում է անդամ կազմակերպությունների համաժողովի կողմից հաստատված կանոնակարգի միջոցով:
Կոալիցիայի անդամ կարող են լինել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումները, նախաձեռնությունները, բիզնես և ՏԻՄ ասոցիացիաները, լրատվական միջոցները, որոնք միացել են Կոալիցիայի Հռչակագրին, ընդունում են սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են Կոալիցիայի նպատակների իրագործմանը և կատարում են կամավոր ֆինանսական աջակցության վճարներ Կոալիցիայի քարտուղարության գործունեության ապահովման նպատակով: Գրավոր դիմումի համաձայն Կոալիցիայի անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից` կառավարման խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:
ՆերկայումսԿոալիցիային անդամակցում են 54 ՔՀԿ-ներ Երևանից և ՀՀ մարզերից:
Կոալիցիայի փաստաթղթերը՝
Կոալիցիայի հռչակագիր – aac.am/կոալիցիայի-մասին/հիմնադրման-հռչակագիր
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կանոնակարգ – aac.am/կոալիցիայի-մասին/կանոնակարգ
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների ցանկ aac.am/կոալիցիայի-մասին/անդամների-ցանկ
Կոալիցիայի կառավարման խորհուրդ՝
Ներկայիս կառավարման խորհուրդը բաղկացած է կոալիցիայի 7 անդամներից: Այդ կազմը ընտրվել է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին կայացած Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովի կողմից:
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ապագայի պատկերը, առաքելությունը և արժեքները.
Ապագայի պատկերն է.
Ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը:
Առաքելությունն է.
Նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով:
Արժեքներն են.
Ազնվությունը, առաջնորդությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, նորարությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը
Նպատակ 1. Բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետև` ՔՀԿ-ներ) կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը.
Խնդիր 1.1.
Հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ ծրագրի հակակոռուպցիոն բաղադրիչը, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա 2022-2024 թթ ճանապարհային քարտեզը, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների իրականացման ծրագիրը.
Գործողություն 1.1.1
Մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ ծրագրի հակակոռուպցիոն բաղադրիչը, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա 2022-2024 թթ ճանապարհային քարտեզը և հանրությանը, կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով::
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Գործողություն 1.1.2
Մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարությունը և հանրությանը, կառավարությանը, միջազգային կազմակերպություններին, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով::
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Գործողություն 1.1.3
Մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների իրականացման ծրագրով նախատեսված գործողությունների և աշխատանքների իրականացումը, դրանց արդյունավետությունը և համապատասխանությունը նախատեսված ժամանակացույցերին, պատրաստել և հանրությանը, կառավարությանը, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Գործողություն 1.1.4
Մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների իրականացման ծրագրի ֆինանսական գնահատականը և հանրությանը, կառավարությանը, շահագրգիռ այլ անձանց ներկայացնել կատարված մոնիտորինգի տարեկան հաշվետվություններ: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Արձանագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ ծրագրի հակակոռուպցիոն բաղադրիչի, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա 2022-2024 թթ ճանապարհային քարտեզի և Հայաստանի Հանրապետության 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերով նախատեսված գործողությունների և աշխատանքների իրականացման անարդյունավետության դեպքերը, իրականացման ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 1.2.
Հանրային վերահսկողության և մոնիթորինգի ենթարկել Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը.
Գործողություն 1.2.1
Պարզել Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ի կողմից, այդ թվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հակակոռուպցիոն բաղադրիչի մասով ստանձնած պարտավորությունների և ԿԶԾ նպատակաների հակակոռուպցիոն ենթանպատակների ու գործողությունների կատարման ուղղությամբ մոնիթորինգի իրականացում, կատարմանն ուղղված գործողությունների և աշխատանքների իրականացման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու և հետաձգելու փաստերը.
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Արձանագրվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, այդ թվում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հակակոռուպցիոն բաղադրիչի մասով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և ԿԶԾ նպատակաների հակակոռուպցիոն ենթանպատակների ու գործողությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 1.3.
Իրականացնել հանրային վերահսկողություն պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ:
Գործողություն 1.3.1.
Իրականացնել հանրային վերահսկողություն պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության նկատմամբ, Իրավաբան.net-ի կամ այլ ԶԼՄ-ների միջոցով պետական գնումների ոլորտում իրականացնել հետաքննություններ, դրանց միջոցով վեր հանել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, կազմակերպել հանրային քննարկումներ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Արձանագրվել են պետական գնումների և պահուստների, ՏԻՄ գնումների և արտաբյուջեների շրջանակներում կատարվող գնումների ոլորտի խնդիրները, առկա կոռուպցիոն ռիսկերը: Դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Իրավաբան.net-ի և այլ ԶԼՄ-ների միջոցով իրականացված հետաքննության արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Նպատակ 2. Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը:
Խնդիր 2.1.
Նպաստել ՀՀ հակակոռուպցիոն համակարգի մասնագիտական մարմինների զարգացմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա:
Գործողություն 2.1.1.
Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների, այդ թվում միջազգային փորձի հիման վրա իրականացնել ՀՀ հակակոռուպցիոն համակարգի մասնագիտական մարմինների ինստիտուցիոնալ, այդ թվում դրանց անկախության և արդյունավետության զարգացմանը` ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: Իրականացնել ՀՀ հակակոռուպցիոն համակարգի մասնագիտական մարմինների հասարակական մոնիթորինգ:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում հակակոռուպցիոն մասնագիտական մարմիններ ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է ՀՀ հակակոռուպցիոն համակարգի մասնագիտական մարմինների ինստիտուցիոնալ, այդ թվում դրանց անկախության և արդյունավետության զարգացումը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.2.
Նպաստել ՀՀ-ում ազդարարման համակարգի զարգացմանը, ազդարարների իրավունքների պաշտպանությանը և ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի զարգացմանը:
Գործողություն 2.2.1.
Նպաստել «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի բարեփոխումների իրականացմանը, ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի, ազդարարների, որպես ազնիվ, օրինապահ քաղաքացիների և ազդարարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը ուղղված ջատագովության և խորհրդատվության իրականացմանը` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի ներդրումից հետո աջակցել այդ հարթակի ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի, ազդարարների, որպես ազնիվ, օրինապահ քաղաքացիների և ազդարարների իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկության մակարդակը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: ազդարարների, որպես ազնիվ, օրինապահ քաղաքացիների Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.3.
Զարգացնել bizprotect.am և haytnir.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակները:
Գործողություն 2.3.1.
Bizprotect.am և haytnir.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակների վերաբերյալ հանրության, այդ թվում բիզնես հանրության իրազեկության բարձրացմանը ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: Աջակցել Bizprotect.am և haytnir.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակների ինստիտուցոնալ զարգացմանը:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է Bizprotect.am և haytnir.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակների վերաբերյալ իրազեկության մակարդակը, կարևորությունն ու անհրաժեշտությունը: Արձանագրվել են ազդարարների դիմումները և դրանք ուղղվել պատական մարմիներին, կատարվել է այդ դիմումներով բարձրացրած հարցերի մոնիտորինգ: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.4.
Նպաստել ապօրինի հարստացման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների բարեփոխումների և այդ գործերով մոնիթորինգի իրականացմանը:
Գործողություն 2.4.1.
Նպաստել ապօրինի հարստացման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների բարեփոխումների իրականացմանը, այդ ինստիտուտների կիրառման արդյունավետության բարձրացմանը, իրականացնել այդ գործերով մոնիթորինգ: Աջակցել ապօրինի հարստացման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հետաքննություն, նախաքննություն և դատաքննություն իրականացնող անձանց մասնագիտական կարողություների զարգացմանը:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Իրականացվել է ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումներ, բարձրացվել է ապօրինի հարստացման ինստիտուտի կիրառման արդյունավետությունը և կատարվել է ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգ: Մշակվել է ապօրինի հարստացման քննության մեթոդական ուղեցույց: Զարգացվել է ապօրինի հարստացման գործերի հետաքննություն, նախքննություն և դատաքննություն իրականացնող անձանց մասնագիտական կարողությունները` կազմակերպված վերապատրաստումների միջոցով: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.5.
Նպաստել ՀՀ-ում իրական շահառուների ինստիտուտի բարեփոխմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա:
Գործողություն 2.5.1.
Իրական շահառուների ինստիտուտի, այդ թվում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում իրական շահառուների ինստիտուտի բարեփոխումներին ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: Աջակցել ՀՀ-ում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման գրանցմատյանի ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում իրական շահառուների ինստիտուտի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է իրական շահառուների հայտարարագրերի ներկայացման գրանցմատյանի ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են ՀՀ օրենսդրությամբ իրական շահառուների ինստիտուտի բարեփոխումների ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.6.
Նպաստել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխումների իրականացմանը և ՀՀ տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը:
Գործողություն 2.6.1.
Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխումների իրականացման և տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխմանը և տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը ուղղված ջատագովությանն ու խորհրդատվությանը` մասնավոր սեկտորի, հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, և ԶԼՄ-ների շրջանում: ՀՀ-ում տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումից հետո իրականացնել դրա հասարակական մոնիթորինգ:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Մասնավոր սեկտորի, հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխման և տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխումը և տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմամբ զբաղվող պատկան, հասարակական, մասնավոր մարմնի (երի) ու կազմակերպության (ների) ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի բարեփոխումների և տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Խնդիր 2.7.
Նպաստել ՀՀ-ում Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի բարեփոխմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա:
Գործողություն 2.7.1.
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի վերաբերյալ Կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների (այդ թվում միջազգային փորձի) հիման վրա նպաստել ՀՀ-ում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի բարեփոխումներին ուղղված ջատագովություն և խորհրդատվություն` հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում: Աջակցել ՀՀ-ում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի ինստիտուցոնալ զարգացմանն ու իրականացնել հասարակական մոնիթորինգ:
Ժամանակահատված` 2024-2028թ.
Կատարման ժամկետներ` 2024-2028թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ
Հանրության, պատկան մարմիների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների, մասնավոր սեկտորի և ԶԼՄ-ների շրջանում բարձրացվել է ՀՀ-ում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իրականացվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի ինստիտուցիոնալ զարգացումը: Արձանագրվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ինստիտուտի բարեփոխումների ընթացակարգերից ու ժամանակացույցից շեղվելու ու հետաձգելու, ինչպես նաև դրանց ոչ պատշաճ կատարման փաստերը: Դրանց վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություններն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարությանը, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող պատկան մարմիններին, միջազգային կազմակերպություններին և շահագրիռ այլ անձանց: Հանրային մոնիթորինգի հաշվետվությունները հանրայնացվել են, հրապարակվել են ինտերնետային կայքերի և ԶԼՄ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով:
Նպատակ 3. Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը` հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման միջոցով` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության հիման վրա:
Խնդիր 3.1.
Հասարակության շրջանում հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում, բնակչության իրավական իրազեկվածության մակարդակի և հակակոռուպցիոն ընկալման բարձրացում:
Գործողություն 3.1.1.
Բարձր իրավական մշակույթի և հասարակության շրջանում հակակոռուպցիոն վարքագծի ձևավորում, բնակչության իրավական իրազեկվածության մակարդակի և հակակոռուպցիոն ընկալման բարձրացում` նախադպրոցական հաստատություներում, դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, ԲՈՒՀ-երում, պետական մարմիներում, ՏԻՄ-երում, մասնավոր տնտեսական ընկերություներում, ՔՀԿ-ներում և այլ կազմակերպություներում, ինչպես նաև ԶԼՆ-ների, այդ թվում Իրավաբան.net-ի միջոցով մատչելի մեթոդներով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման միջոցով:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ.
Կձևավորվի բարձր հակակոռուպցիոն վարքագիծ, որը կհանգեցնի ՀՀ-ում բնակչության իրավական իրազեկության և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացմանը: ՀՀ քաղաքացին կդառնա կառավարության գործընկերը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս ամենը կնպաստի ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի նվազմանն ու օրենքի գերակայության հաստատմանը:
Նպատակ 4. Ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Խնդիր 4.1.
Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար իրականացնել շարունակական ուսուցման ծրագրեր ուղղված ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության և այլ անհրաժեշտ կարողություների զարգացմանը:
Գործողություն 4.1.1
Իրականացնել Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության կարողությունների բացահայտման մոնիթորինգ և դրա արդյունքերի հիման վրա մշակել և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար իրականացնել շարունակական ուսուցման ծրագրեր ուղղված ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության և այլ անհրաժեշտ կարողություների զարգացմանը:
Ժամանակահատված` 2024-2027թ.
Կատարման ժամկետներ` 2024-2027թ.
Պատասխանատու` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարություն, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ներ
Ակնկալվող արդյունքներ.
Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կարողությունների բացահայտման հիման վրա իրականացված շարունակական ուսումնական ծրագրերի հիման վրա զարգացվել է Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու, հակակոռուպցիոն գործունեության կարողությունները և այլ անհրաժեշտ կարողությունները:
- Մոնիթորինգ և գնահատում.
Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիտորինգը կիրականացնի Կոալիցիայի կառավարման խորհուրդը` սերտ համագործակցելով Կոալիցիայի քարտուղարության հետ` գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա:
Կոալիցիայի 2024-2028 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար Կոալիցիայի անդամների Համաժողովի կողմից կիրականացվի ռազմավարական պլանի տարեկան վերանայում` հիմնված SWOT վերլուծության վրա, որից հետո այն կհաստատվի Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից և կտեղադրվի Կոալիցիայի պաշտոնական վեբ կայքում:
- Ռազմավարական պլանավորման իրականացման գործընթաց.
5.1 Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (1-ին օր)
- SWOT վերլուծության իրականացում:
- Տեսլականի սահմանում:
- Առաքելության և արժեքների սահմանում:
- Հիմնական ռազմավարական ուղղությունների (5 տարվա համար) առանձնացում` ըստ առաջնայնությունների:
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Մասնակիցներ – Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի անդամներ (Երևան, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետ – Դեկտեմբեր 4, 2023թ.:
Տևողություն – 1 օր:
5.2. Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի աշխատանքային հանդիպում (2-րդ օր)
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Մասնակիցներ – Կոալիցիայի քարտուղարության ռազմավարական պլանավորման խմբի անդամներ (Երևան, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ):
Ժամկետ – Դեկտեմբեր 5, 2023թ.:
Տևողություն – 1 օր:
5.3 Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի մշակում
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Ժամկետներ – Դեկտեմբեր 05-07, 2023թ.:
Տևողություն – 3 օր:
5.4 Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի քննարկում և հավանության արժանացնում Կոալիցիայի համաժողովի անդամների կողմից
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Մասնակիցներ – Կոալիցիայի համաժողովի անդամներ
Ժամկետներ – Դեկտեմբեր 08, 2023թ.:
Տևողություն – 1 օր:
5.5. Կոալիցիայի ռազմավարական պլանի նախագծի վերջնականացում
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Ժամկետներ -Դեկտեմբեր 17, 2023թ.:
Տևողություն -1 օր:
5.6. Կոալիցիայի ռազմավարական պլանի հաստատում
Պատասխանատու անձ – Կոալիցիայի քարտուղարության համակարգող,
Մասնակիցներ – Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ
Ժամկետներ – Դեկտեմբերի 26, 2023
Տևողություն -1 օր: