Հիմնադրման հռչակագիր

ՀՌՉԱԿԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական փաստաթղթերը և հակակոռուպցիոն պայքարի միջազգային հաջողված փորձը, հաշվի առնելով հիշյալ միջազգային իրավական փաստաթղթերով, այդ թվում ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունները և դրանց բարեխիղճ կատարման կարևորությունը, մտահոգված լինելով Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակով, նկատի ունենալով կոռուպցիայի վտանգավորությունն ու բացասական հետևանքները, կարևորելով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կառուցակարգերի ներդրման առաջնահերթ նշանակությունը, համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն հասարակության գործուն ներգրավմամբ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառավարության իրական գործընկերության ձևավորմամբ ու զարգացմամբ, նպատակ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարը առաջիկա տարիներին դիտել որպես ռազմավարական նշանակության հիմնահարց և ակտիվ մասնակցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործում.
Սույն Հռչակագրին մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ազդարարում են կոռուպցիայի դեմ պայքարի գործում համատեղ գործունեության և գործընկերության մասին՝ հռչակելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրումը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն
կոալիցիայի նպատակներն են.
• բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
• նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը,
• նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
• ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն
կոալիցիան ոչ ֆորմալ կառույց է, որը իր աշխատանքները կազմակերպում է անդամ կազմակերպությունների համաժողովի կողմից հաստատված աշխատակարգի միջոցով: Սույն Հռչակագիրը ի պահ է հանձնվում Հայաստանի իրիտասարդ իրավաբանների ասոցիացիային:
Հռչակագիրը բաց է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
համար:
28 նոյեմբերի 2014թ.