Փորձագիտական կոմիտե
Մարատ Ատովմյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվել է 2024թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի ժամանակ՝ չորս տարի ժամկետով: ԻՀԱ նախագահի կողմից Մ․ Ատովմյանը նշանակվել է փոխնախագահ միջազգային հարցերով։ Մ. Ատովմյանը ունի մասնագիտական աշխատանքի 28ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Ղեկավարում է ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը, դասախոսում է մի շարք բուհ-ում։ Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է: |
|
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ
Ակտիվ ներգրավվել է Հայաստանում Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործընթացում, մասնակցել է անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ազդարարման համակարգի բարեփոխումներին, հակակոռուպցին քաղաքականությունների մշակման աշխատանքներին, կոռուպցիայի կանխարգելման ու հակակոռուպցիոն կրթության և իրազեկման կառուցակարգերի բարելավմանը։ Ունի մեծ փորձառնություն շահերի պաշտպանության իրականացման ոլորտում։ Սյուզաննա Սողոմոնյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Նա ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։ Նա 2020-2021 թթ․ եղել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2017թ.-ին Ս․ Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Նա դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում, հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։
|
|
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ 2014թ․-ից ներգրավված է բազմաթիվ ծրագրերում որպես ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Համաշխարհային բանկի (World Bank) ՀՀ-ում ԱՄՆ և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում՝ ուղղված ներառական և ապացուցահեն հանրային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանությանը, իրականացմանը և մշտադիտարկմանը հետևյալ ոլորտներում՝ հանրային վարչարարություն, լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար և դատական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն, համապատասխանություն, հանրային գնումներ, բիզնես միջավայր և ՔՀԿ-ներ, որոնք հանգեցրել են մի քանի տասնյակ բարեփոխումների նշյալ ոլորտներում։ Ներկայումս ներգրավված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» և «Ազդարարի՛ր, Հայաստան» և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում» ծրագրերում։ Ունի նաև մեծ փորձառություն ծրագրերի ղեկավարման և կարողությունների զարգացման ասպարեզում, համակարգում է ասոցիացիայի կողմից գործարկվող ազդարարման (Բիզպաշտպան, Հայտնիր) և Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման (ArmRights.am) էլեկտրոնային հարթակները։ 2015թ․-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Մասնագիտական փորձառությունը ներառում է կորպորատիվ, քաղաքացիական, աշխատանքային, վարչական և միջազգային իրավունքի ոլորտները։ 2018թ․-ին հանդիսացել է Փաստաբանների պալատի ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մրցութային խորհրդում, 2019-2021թթ․՝ ԻՀԱ ներկայացուցիչը Կանանց հարցերով խորհրդում։ Մարիամ Զադոյանը 2021թ.-ին ավարտել է Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի Միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ մագիստրատուրան (ընդգրկված՝ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշային աղյուսակի (ARWU, Shanghai Ranking) լավագույն 50-ի մեջ), 2018թ.-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանության ասպիրանտուրայի գիտակրթական ծրագիրը և թեկնածուական քննությունները, 2016թ.-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Իրավաբանության մագիստրատուրան և 2014թ.ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության բակալավրիատը։ Մասնակցել է մի քանի տասնյակ մասնագիտական վերապատրաստումների արտերկրում, այդ թվում՝ Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում: Շուրջ 30 աշխատությունների հեղինակ և համահեղինակ է կոռուպցիայի դեմ պայքարի, լավ կառավարման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և այլ ոլորտներում, դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։ 2018թ.-ին նրան շնորհվել է հակակոռուպցիոն հուշամեդալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից։
|