6-րդ համաժողով
2021 թ. դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 6-րդ համաժողովը։
Համաժողովը մեկնարկեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2021-թ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվության ներկայացմամբ, քննարկմամբ և հաստատմամբ։
Այնուհետև քննարկվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակի սահմանման և նոր կազմի ընտրման հարցը:
Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման նոր խորհուրդը կազմավորվեց 7 հոգանոց կազմով.
- Կարեն Զադոյան` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ,
- Արկադի Սահակյան` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան,
- Արփինե Հակոբյան` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ի նախագահ,
- Մովսես Արիստակեսյան` «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
- Հարություն Ալեքսանյան` «Էլեգիա» մշակութային ՀԿ-ի նախագահ,
- Մարիամ Չախոյան` «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
- Հայկ Մարգարյան` Հավասար Հնարավորությունների Աջակցման Հիմնադրամի տնօրեն:
Ապա, Կոալիցիայի կառավարման նորընտիր խորհուրդը քննարկեց Կոալիցիայի առաջիկա տարվա գործունեության հիմնական ուղղությունները: Կառավարման խորհրդի անդամների կողմից բարձրացվեց Կոալիցիայի 2019 – 2023 թվականների ռազմավարական պլանի վերանայման հարցը և որոշվեց այն վերնայել 2022 թվականի սկզբին` ռազմավարական պլանը Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու, Կոալիցիայի ինքնիշխանության մակարդակը և գործունեության արդյունավետությունը առավել բարձրացնելու նպատակով: