Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։ Ողջույնի խոսքում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ սա բացառիկ դեպք է, երբ առաջին անգամ ռազմավարության նախագիծը առաջին հերթին քննարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ. …