«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իր գործունեության պահից իրականացնելով իրավապաշտպան գործունեություն և նպաստելով բարեփոխումների իրականացմանը հանրային տարբեր ոլորտներում, նախաձեռնել է սույն զեկույցի մշակումը և հրապարակումը։ Զեկույցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով …
Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած, այդ թվում բացասական արդյունքների համար: Ներկայումս անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգից անցում կատարել կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնացված համակարգի: Որպես …
2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության առաջնահերթություններից մեկը: Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կարծիք-դիրքորոշում և առաջարկություններ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության հեղինակած դիմում-դիրքորոշումը։
Առաջարկություններ «ՀՀ Կառավարության 2015 թվականի n 165-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։
Տեղեկանք Առաջարկություններ պետական գնումների ոլորտում։
Վերլուծություն «Հանցագործությունների մասին ԶԼՄ-ների հաղորդումները՝ որպես քրեական գործի հարուցման առիթ» թեմայով։
Վերլուծություն «Մոռացված լինելու իրավունք» թեմայով։