«Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի ժամկետների փոփոխություն

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվող «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովը ժամկետային առումով ենթարկվել է փոփոխությունների:

  • Գիտաժողովի գրանցման ժամկետնը հետաձգվում է մինչև2020 թ. փետրվարի 15-ը ներառյալ (գրանցվել՝ այստեղ):
  • Զեկույցների ուղարկման ժամկետը ՝ մինչևսույն թվականի փետրվարի 29:
  • Գիտաժողովի գրավոր փուլի ստուգումը և գրավոր փուլի արդյունքների ամփոփումը կկայանա  2020թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 9-ը, իսկ բանավոր փուլը՝2020թմարտի 16-ը:

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․

Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/  և http://aac.am/ պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2,  ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99  հեռախոսահամարով` Արտյոմ Մեսրոպյանին: