«Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի ժամկետների փոփոխություն
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվող «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովը ժամկետային առումով ենթարկվել է փոփոխությունների:
- Գիտաժողովի գրանցման ժամկետնը հետաձգվում է մինչև2020 թ. փետրվարի 15-ը ներառյալ (գրանցվել՝ այստեղ):
- Զեկույցների ուղարկման ժամկետը ՝ մինչևսույն թվականի փետրվարի 29:
- Գիտաժողովի գրավոր փուլի ստուգումը և գրավոր փուլի արդյունքների ամփոփումը կկայանա 2020թ. փետրվարի 29-ից մինչև մարտի 9-ը, իսկ բանավոր փուլը՝2020թ. մարտի 16-ը:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ և http://aac.am/ պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել գիտաժողովի կազմկոմիտեին հետևյալ հասցեով` ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, ԻՀԱ կենտրոնական գրասենյակ, իսկ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 54-01-99 հեռախոսահամարով` Արտյոմ Մեսրոպյանին: