Ազդարարման համակարգ․ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների դերը․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը

2020  թվականի մայիսի 14-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Ազդարարման համակարգ․ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների դերը»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։

Դասախոսը ներկայացրեց ազդարարման համակարգը, դրա կիրառման մեխանիզմները և արդյունավետությունը, ինչպես նաև կարևորեց ազդարարման համակարգի դերը կոռուպցիայի դեմ պայքարում, միևնույն ժամանակ՝ անդրադարձավ միջազգային փորձին։

Դասախոսը ունկնդիրներին ծանոթացրեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին, օգտագործման ընդհանուր կարգին և նշեց ազդարարման համակարգում առկա թերությունները։

Դասընթացը ավարտվեց նախորդ հանձնարարության ամփոփմամբ և ունկնդիրներին հանձնարարվեց իրենց հերթական առաջադրանքը։