ԻՀԱ առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ պետական մարմիններից ստացված գրությունները ուղարկվել են Վարչապետին, ԱԺ հանձնաժողովներ և Ֆինանսների նախարարություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 29-ին, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարարի հետ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ), քննարկել էր բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավման հարցը: Մասնավորապես, ԻՀԱ-ն պատրաստակամություն էր հայտնել համակարգել ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը և համագործակցությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի բյուջետային հայտերի կազմման գործընթացը առավել թափանցիկ, ներառական, և հետևաբար ավելի արդյունավետ լինի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ֆինանսների նախարարության միջնորդությամբ, Վարչապետի կողմից պետական մարմիններին տրվեց հանձնարարական՝ իրականացնելու հանրային քննարկումներ յուրաքանչյուր մարմնի մասով կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի՝ ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների շուրջ ՔՀԿ-ների ներգրավմամբ: Ըստ այդմ, ԻՀԱ-ն կազմակերպել և համակարգել է երկու տասնյակից ավել հանրային քննարկումներ պետական մարմինների հետ։           
          Հանրային քննարկումների արդյունքում պետական մարմիններին ներկայացվել են ոլորտային ՔՀԿ-ների կողմից ձևակերպված դիտողությունները և առաջարկությունները։ Դրանք և´ բովանդակային, և´ տեխնիկական խնդիրների էին անդրադարձել, որոնց շտկումը մեծապես կբարելավի ֆինանսական պլանավորման և ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
          Ի պատասխան ներկայացված դիտողությունների և առաջարկությունների պետական մարմիններից ստացել ենք գրավոր դիտարկումներ։ Մեր կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները հիմնականում ընդունվել են, ինչի մասին իրենց գրություններում նշում են նաև պետական մարմինները: Ավելին, նրանցից շատերը իրենց գոհունակությունն են հայտնել ՔՀԿ-ներին այս գործընթացում ներգրավվելու մեր նախաձեռնության մասով և ակնկալել դրա շարունակականություն` պատրաստակամություն  հայտնելով հետագայում նույնպես համագործակցելու համար:
            Իրավաբանների հայկական ասոցիացիան, կարևորելով բյուջետային գործընթացում շարունակական վերահսկողությունը և իր մասնակցությունը, պետական մարմիններին ուղարկված դիտողությունները, առաջարկությունները և  պետական մարմիններից ստացված պատասխան գրությունները ուղարկել է Վարչապետին, Ֆիննախին և ԱԺ հանձնաժողովներ։ Ինչպես նաև առաջարկ է ներկայացվել, որ հաջորդող տարիներին բյուջետային գործընթաց սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսվող աշխատանքների ժամանակացույցերում նախատեսվի առանձին դրույթ, որով ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը բյուջետային հայտերը կազմելու գործընթացում (նախքան հայտերը Ֆինանսների նախարարություն ուղարկելը) կկրի պարտադիր բնույթ:

Պետական մարմիններին ուղարկված առաջարկություններին և դիտողություններին ծանոթացե՛ք ստորև.

  
Պետական մարմիններից ստացված գրություններին ծանոթացե՛ք ստորև.


ՀՀ Վարչապետին, ԱԺ հանձնաժողովներին և Ֆինանսների նախարարությանը ուղարկված գրություններին ծանոթացե՛ք ստորև.