ԻՀԱ-ի խորհրդի անդամը իրազեկել է Իրաքի գործընկերներին հակակոռուպցիոն բարեփոխումների մասին
2019-12-21 21:11
ԻՀԱ խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը 21.12.2019թ. սկայպով ելույթ է ունեցել Իրաքում Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ՔՀԿ-րի համար կազմակերպված ՛՛Իրաքում թափանցիկության աջակցություն. արտացոլում և երկխոսության համակարգում՛՛ կլոր սեղան-քննարկման շրջանակներում:
Մ. Ատովմյանը ներկայացրել է ԻՀԱ և ՔՀԿ-րի հակակոռուպցիոն կոալիցիայի կատարած զգալի աշխատանքը Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման հարցում, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն պայքարի վերջին զարգացումներին: Իրաքի գործընկերներին նաև հետաքրքրել է ԻՀԱ-ի կողմից տարիներ առաջ գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը