«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ներկայացման աշխատաժողովի ամփոփում
2020 թվականի փետրվարի 12-ին Երևանում անցկացվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատաժողովը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովի արդյունքներն ամփոփվել են, որոնք ներառում են աշխատաժողովին մասնակցած գործադիր, դատական և իրավապահ համակարգի մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագիտական հանրույթի, փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշումները և ընդհանրացված կարծիքները:
Տեղեկացնենք, որ աշխատաժողովի անցկացումից անմիջապես հետո Կոալիցիան և ԻՀԱ-ն ամփոփել են նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ հնչեցված առաջարկությունները, որոնք սույն թվականի փետրվարի 14-ին տեղադրվել են իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն:
Աշխատաժողովի ամփոփմանը ծանոթացե՛ք այստեղ: