ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը՝ ՀՀ Կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության արժանացած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2020-04-06 22:27
ՀՀ Կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության է արժանացրել և սահմանված կարգով Ազգային ժողովին ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որն առնչվում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին, լրացնել 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ,
«Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։»։
Կոալիցիայի կառավարման խորհուրդը սույն թվականի ապրիլի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ: