Մասնագիտական գիտաժողովների հաղթողները և մասնակիցները ստացան իրենց մրցանակներն ու հավաստագրերը
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը այսօր՝ հուլիսի 16-ին, հավաստագրեր և մրցանակներ հանձնեց Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովների մրցանակակիրներին և մասնակիցներին։
Դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողովը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, իսկ Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողովը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից:
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի արդյունքներով ընտրվել են մրցանակակիրները.
Դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողով
Առաջին տեղ՝ Լևոն Խաչատրյան,
Երկրորդ տեղ՝ Վիկտորյա Հակոբջանյան,
Երրորդ տեղ՝ Մարիամ Կարապետյան։
Հակակոռուպցիոն 4-րդ հանրապետական գիտաժողով
Առաջին տեղ՝ Եվգենյա Համբարձումյան,
Երկրորդ տեղ՝ Քրիստինե Թաթոսյան,
Երրորդ տեղ՝ Նարե Սմբատյան։
Կարեն Զադոյանը հույս հայտնեց, որ մասնակիցները կշարունակեն նշված ոլորտներում իրենց ուսումնասիրությունները և կհասնեն մասնագիտականան նորանոր բարձունքների։
Գիտաժողովի մրցանակային տեղեր չզբաղեցրած բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։