Հակակոռուպցիոն կրթության առցանց հարթակն ունի ավելի քան 200 սան

Նոր ակադեմիական տարվան զուգընթաց մեկնարկել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում այժմ առցանց հարթակում «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում» դասընթաց են անցնում 120 ուսանողներ՝ Հայաստանի ողջ տարածքից:

Զուգահեռաբար, առցանց հարթակում ստեղծվել և գործում են «Հակակոռուպցիոն աշակերտական ակումբներ», որոնք խմբավորում են 80 ավագ դպրոցականների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների՝՝ Հայաստանի մարզերից, մեծամասամբ՝ Շիրակից, Լոռիից, Սյունիքից:

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ իրականացվող այս ուսուցումը հրաշալի հնարավորություն է կոռուպցիայի դեմ պայքարի մասին սերտելու, վաղվա առաջնորդը դառնալու և համապետական հակակոռուպցիոն պայքարում սեփական ներդրումն ունենալու համար:

Հիշեցնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: