ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները Արդարադատության նախարարությունում քննարկել են հակակոռուպցիոն և դատաիրավական ռազմավարության ծրագրերն ու հայեցակարգային դրույթները
Հուլիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերի և դատաիրավական ռազմավարության հայեցակարգային դրույթները։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, Կառավարման խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանը, ինչպես նաև նախարարության և ՔՀԿ-ների այլ ներկայացուցիչներ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին հրավերն ընդունելու համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումներիանցկացումը, վստահեցրել, որ դրանք լինելու են շարունակական:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է երկու կարևոր ոլորտներում նախատեսվող խորքային բարեփոխումները՝ ուղղված Հակակոռուպցիոնդատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների հստակեցմանը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրմանինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի ինքնաբացարկի հիմքերի, ընթացակարգերի,դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ապօրինի ծագում ունեցող գույքիբռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը կարևոր է համարել հակակոռուպցիոն նոր մարմնի ընտրության շուրջ կոնսենսուսայինլուծումը և նշել, որ Հայաստանն իրավունք չունի ձախողելու Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները: Կարեն Զադոյանը նաև իրմտահոգությունն է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ վերջերս շրջանառվող նախագծի շուրջ, ինչին ի պատասխանը նախարարն արձագանքել է, որ այն վերջնական փաստաթուղթ չէ: Ի լրումն, Կ․ Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն մարմնի դեպքում կարևոր է նախ՝ բոլոր դերակատարներով քննարկել և լուծում տալ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի սահմանադրական անկախության հարցին, իսկ հետո նոր՝ որոշել հակակոռուպցիոն մարմնի կոնկրետ մոդելը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ողջունել է հանդիպման նախաձեռնությունը ևԿոալիցիայի փորձագիտական աջակցությունն է հայտնել հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի վերջնական փաստաթուղթը մշակելու աշխատանքներում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք որոշված է թե որ մարմինն է զբաղվելու գողացված ակտիվների կառավարման հարցերով, ինչպես նաև՝ հարց բարձրաձայնեց այն մասին, թե արդյո՞ք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը արդարադատության նախարարությունում անցել է հակակոռուպցիոն փորձաքննություն թե՞ ոչ, և վերջիվերջո, ո՞ւմ կողմից է հեղինակվել այդ նախագիծը․ ԱԺ պատգամավոր Ա․ Միրզոյանի կողմի՞ց, թե՞ աշխատանքային խմբի։ Ի պատասխան, արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթուղթը մշակվել է ոչ թե աշխատանքային խմբի կողմից, այլ պատգամավոր Ա․ Միրզոյանի կողմից, իսկ նախագիծը հակակոռուպցիոն փորձաքննության չի ներկայացվել։