Տեղի ունեցավ մարզային հակակոռուպցիոն աշակերտական ակումբների անդամների առցանց քննարկումը
Հոկտեմբերի 7-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների անդամների առաջին առցանց քննարկումը:
Հայաստանի Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերը ներկայացնող աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ ԻՀԱ դասախոսական կազմի հետ:
Քննարկումը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով շեշտեց, որ hակակոռուպցիոն աշակերտական ակումբների շրջանակում հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտում ձեռք բերվելիք գիտելիքները օգնելու են ապագայում իրենց մասնագիտական գործունեությունը ավելի արդյունավետ և ազնիվ իրականացնելու գործում:
Աշակերտներն ուրախ էին ծրագրում ընդգրկված լինելու համար, քանի որ այն իրենց հնարավորություն կտա իրենց մասնագիտական կյանքը սկսել հակակոռուպցիոն գիտելիքներով զինված, հետագայում էլ՝ աշխատանքային կյանքում, լինել բարեխիղճ:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Շարադրությունների և նկարչական մրցույթի» մասին, որին կարող են մասնակցել hակակոռուպցիոն աշակերտական ակումբների բոլոր անդամները:
«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: