Հոկտեմբերի 9-ին կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երրորդ առցանց քննարկումը
Քննարկմանը ներկա էին Երևանի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Տավուշի երիտասարդները:
Քննարկումը վարում էր ԻՀԱ իրավաբան, փաստաբան, Դպրոցի դասախոս Սյուզաննա Սողոմոնյանը, ով պատասխանեց ունկնդիրների հարցերին, առաջարկեց և հետաքրքիր ու բովանդակային քննարկում ծավալեց կոռուպցիայի կանխարգելման, հանրային ծառայողների վերապատրաստման և հակակոռուպցիոն կրթության շուրջ:
Այսպիսով, Սյուզաննա Սողոմոնյանի օգնությամբ Դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան հայտնելու իրենց տեսակետը, լսելու ընկերներինը և այս ամբողջն ամփոփելու ու հստակ դիրքորոշում ձևավորելու:
Քանզի ծրագրի առաջին՝ հակակոռուպցիոն հիմնական ուսուցման փուլը մոտենում է ավարտին, բանախոսը ուսանողներին ոգևորեց ու քաջալերեց առավելագույնս քաղել այս փուլի գիտելիքները, որպեսզի հնարավորություն ունենան ուսումը շարունակել երկրորդ՝ հիմնական ուսուցման փուլում:
Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: