Իրազեկ և պատրաստ սպասվող փոփոխություններին
2020թ. նոյեմբերի 4-ին կայացավ Հակակոռուպցիոն աշակերտական ակումբների թվով չորրորդ առցանց քննարկումը: Քննարկումը վարում էին Լոռու մարզային ակումբի համակարգող, իրավաբան Զարինե Հովհաննիսյանը և ծրագրային օգնական, իրավաբան Մարիամ Զաքարյանը:
Արդեն իսկ միմյանց ծանոթ աշակերտները ներկայացրին ակումբների աշխատանքների վերաբերյալ իրենց դիրքորոշումը, ուսուցման պրոցեսում իրենց դժվարությունները և հաջողությունները:
Բուն քննարկումն այս անգամ ծավալվեց հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի վերաբերյալ: Աշակերտները բանախոսների օգնությամբ ամրապնդեցին իրենց գիտելիքները Հայաստանում գործող և կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների մասին:
Ամփոփելով առցանց ուսուցման ընթացքում տարբեր թեմաներից ստացած գիտելիքները՝ պատկերեցին հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի այն մոդելը, որը սպասվում է ունենալ արդեն 2021թ.:
Աշակերտները ոգևորությամբ հայտնեցին, որ մասնակցում են նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվող շարադրությունների և նկարչական մրցույթին, անհամբեր սպասում են արդյունքներին:
Հիշեցնենք, հակակոռուպցիոն աշակերտական ակումբները կազմակերպվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից << Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի>> ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: