Հանդիպում Շիրակի մարզի դատախազի հետ
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները և Շիրակի հակակոռուպցիոն աշակերտական ակումբի անդամները 2020 թվականի նոյեմբերի 26-ին առցանց հանդիպում ունեցած Շիրակի մարզի դատախազության դատախազ՝ Արթուր Մնոյանի հետ։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը։ Մասնակիցների ողջունեց նաև դատախազ Արթուր Մնոյանը։
Հանդիպման ընթացքում դատախազ՝ Ա․ Մնոյանի կողմից ներկայացվեց կոռուպցիա երևույթը, դրա սահմանումը։ Վերջինս մանրամասն ներկայացրեց ՀՀ դատախազության դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մանրամասնվեց կոռուպցիայի դեմ պայքարի վարչության գործառույթները, ինչպես նաև խոսվեց ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձման օրենքով սահմանված գործողությունների ու քրեական գործի առանձնահատկությունների մասին։ Իր խոսքում Ա․ Մնոյանը հատկապես շեշտադրեց ու կարևորեց նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթը ու դրականորեն գնահատեց այն։ Իր խոսքը Ա․ Մնոյանն ավարտեց կաշառք ստանալու ինստիտուտի մասին խոսելով ու նշեց խրախուսական նորմը, որը վերաբերում է կաշառք տվողին, եթե վերջինս սահմանված ժամկետում հայտնում է կառաշք տալու մասին։
Մասնակիցները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում նման հանդիպումները։
Հանդիպման ավարտին Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզի դատախազության դատախազ Արթուր Մնոյանին բավանդակալից հանդիպման համար, կարևորեց ապագա համագործակցությունը։
Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: