Հակակոռուպցիոն ուսուցման շրաջանակներում կազմակերպվել է հերթական ֆիլմի դիտումը
2020-12-07 21:49
Դեկտեմբերի 7-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի հերթական դիտումը։
Ունկնդիրները քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակը։
ԻՀԱ Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին՝ ներկայացնելով, որ ֆիլմի դիտումը կազմակերպվել է հակակոռուպցիոն ուսուցման ծրագր շրջանակներում։
Մասնակիցները ֆիլմի ավարտից հետո բովանդակալից քննարկում ունեցան՝ նշելով ֆիլմում առկա կարևոր գաղափարների մասին։