Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 5-րդ համաժողովը
Փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 5-րդ համաժողովը: Ողջույնի խոսերով հանդես եկան Կոալիցայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը և կառավարման խորհրդի անդամ Արփինե Հակոբյանը:
Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 09.12.2019-25.12.2020թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվութունը, որը քննարկումներից հետո հաստատվեց Կոալիցիայի համաժողովի կողմից:
Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 5 անդամներից։ Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 5-րդ կազմի անդամներ.
1. Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
3. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
4. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիստակեսյանի,
5. «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Արմինե Պոդոսյանի:
Համաժողովի վերջում մասնակիցները քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, Կոալիցիայի առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: