Ուսումնասիրություն և Ճանապարհային քարտեզ դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմների վերաբերյալ
2021 թվականի նոյեմբերի 1-ին հրապարկվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կատարված փորձագիտական ուսումնասիրությունը հետևյալ թեմայով․ Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։
Ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային ստանդարտները և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ՀՀ-ում դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։
Ուսումնասիրությունը կարող է կիրառվել ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով։
Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։