Հասարակություն ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022-01-06 12:20
Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: Իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում (թիվ 23 ընտրատարածք):
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։