Հակակոռուպցիոն դպրոցի հյուրը ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ-ում պատգամավորական գործունեությունը, առկա խնդիրները և մարտահրավերները:
Դասը վարում էր 7-րդ գումարման Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ նրանց գործը չափազանց կարևոր է և հատկապես ընդդիմության դերը:
Արման Բաբաջանյանը նշում է, որ ընդդիմությունը նույնքան պատասխանատու է ձախողումների համար, որքան խորհրդարանական մեծամասնությունը:
Պատգամավորը անդրադարձավ նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման նոր կարգի վերաբերյալ:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին, 2-րդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագիծը, որով քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությամբ սահմանվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ անկախ մարմինների անդամների ընտրության կարգը: Նախագծին կողմ քվեարկեց 104 կողմ, դեմ՝ 1 պատգամավոր:
Իշխող քաղաքական ուժի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմում իրենց տեղը ունենալու հնարավորություն են ստացել։
Նախագծին դեմ քվեարկեց միայն Արման Բաբաջանյանը, նախորդ օրը իր ելույթի ժամանակ պատգամավորը փաստարկված կերպով նշել էր, որ այս նախագիծը խայտառակություն է:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: