Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկընդիրներն ավարտեցին հետազոտական աշխատանքների կատարման փուլը
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հաջողությամբ ավարտեցին առցանց ուսուցման, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը և որպես ստացած գիտելիքների ամփոփում կատարեցին անհատական հետազոտական աշխատանքներ։
Երիտասարդ առաջնորդներին տրվեցին 3 թեմաներ, որոնց վերաբերյալ նրանք կատարեցին հետազոտական գրավոր աշխատանքներ։
Այդ թեմաներն էին՝
• Հակակոռուպցիոն կրթություն․ մարտահրավերները և լուծումները։
• Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտ․ մարտահրավերները և լուծումները։
• Ազդարարման համակարգ․ մարտահրավերները և լուծումները։
Յուրաքանչյուր մասնակից ընտրեց մեկ թեմա և կատարեց իր հետազոտությունը։
Արդյունքում Դպրոցի ունկնդիրները ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները։
Հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ իրականացրեցին ունկնդիրներից Գայանե Թադևոսյանը, Ալլա Զադոյանը, Աննա Գրիգորյանը, Մարիամ Հակոբյանը, Անգելինա Միրզոևան և Մերի Հայրապետյանը։ Ունկնդիրներն իրենց աշխատանքներում բարձրացրեցին հակակոռուպցիոն կրթության կարևորության հարցը՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, և հանդես եկան առաջարկներով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ հետազոտություններ կատարեցին Աստղիկ Բաբայանը, Եվգենյա Համբարձումյանը, Կիմա Դավոյանը, Լիռա Հարությունյանը և Մարատ Դավթյանը, խոսելով օրենքի բացերի և դրա բարելավման առաջարկների մասին։
Ազդարարման համակարգի վերաբերյալ աշխատանքների հեղինակներն են Արթուր Զաքարյանը, Հեղինե Ասուլյանը, Աղեկ Ստեփանյանը, Արամ Խաչատրյանը, Ծովինար Սահակյանը և Լուսինե Քևնակսզյանը։ Այս թեմայի շրջանակներում նույնպես ունկնդիրները ուսումնասիրեցին միջազգային փորձը և ներկայացրեցին առաջարկներ Հայաստանում ազդարարման համակարգի բարելավման համար։