7-րդ համաժողով
2022 թվականի դեկտեմբերի 9-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 7-րդ համաժողովը։
Համաժողովը մեկնարկեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 05.02.2021-08.12.2022 թթ ժամանակահատվածի գործունեության հաշվետվության ներկայացմամբ, որին հաջորդեց քննարկումներ Կոալիցիայի 2019-2023 թթ. գործունեության Ռազմավարության իրականացման գործընթացի և դրա մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ապա կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից քննարկման դրվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կանոնակարգի փոփոխությունների ընդունման և քննարկման վերաբերյալ հարցերը, մասնավորապես ըստ մասնակիցների անհարժեշտ է այնպիսի փոփոխություններ կատարել Կոալիցիայի կանոնակարգում, որպեսզի դրանց արդյունքում բարձրանա Կոալաիցիայի անդամների մոտիվացիան և ակտիվությունը: Մի շարք անդամներ հանդես եկան իրենց առաջարկություններով բարձրացված հարցի վերաբերյալ։
Հաջորդիվ քննարկվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմի հաստատման հարցը և կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 7 անդամներից։ Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 7-րդ կազմի անդամներ.
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
- «Էլեգիա» մշակութային ՀԿ` ի դեմս Հարություն Ալեքսանյանի,
- «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` ի դեմս Մովսես Արիստակեսյանի,
- «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Հակոբ Ավագյանի,
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
- Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի:
Համաժողովի առցանց քննարկումից հետո Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում անցկացնել Կոալիցիայի կառավարման նորընտիր խորհրդի 1-ին նիստը: