Փորձագիտական կարծիք 13.09.2019թ․-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերաբերյալ
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թեև նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ի թիվս այլնի, ուրվագծվեց նաև Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մոդելն ու դրանում ներառված մարմինները, այնուամենայնիվ, նախքան Ռազմավարության ընդունումը՝ թե՛ Կառավարության, և թե՛ Ազգային ժողովի կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվել ինստիտուցիոնալ համակարգի մարմինների կազմավորման ուղղությամբ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների կողից մշակած փորձագիտական կարծիքում անդրադարձ է կատարվել ինստիտուցիոնալ համակարգի մաս կազմող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությունը կարգավորող օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև դրանց ձևավորման ուղղությամբ Կառավարության և Ազգային ժողովի կողմից ձեռնարկված քայլերին՝ ներկայացնելով հիմնական զարգացումներն ու դրանից բխող խնդիրները։
Փորձագիտական կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ։