Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

2025 թվականի ապրիլի 2-ին ՀՀ կառավարությունում կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որ վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան ներկայացնում էր փոխնախագահ Մարատ Ատովմյանը։
Օրակարգում ընդգրկված է եղել մեկ հարց, որը վերաբերում էր կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման և դրա հետ կապված ընդհանուր միտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի։