Տեղեկանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդման վերաբերյալ

2019 թվականի փետրվարի 14-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստել էին հակիրճ տեղեկանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդման վերաբերյալ։ Տեղեկանքում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներշարունակ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցելմի շարք պետական մարմիններ, բայց չենք ունեցել գեթ մեկ մարմին, որը պատասխանատվություն է կրել գրանցած, այդ թվում բացասական արդյունքների համար:

Նկատի ունենալով, որ հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի լրամշակված տարբերակը, որով, ըստ էության Կառավարությունը առաջարկում է ստեղծել երկու առանձին հակակոռուպցիոն մարմիններ, Կոալիցիան և ԻՀԱ-ն վերանայել են հիշյալ հակիրճ տեղեկանքը և մշակել են նոր տեղեկանք, որում ներկայացրել են կենտրոնացված հակակոռուպցիոն համակարգի առավելություններըապակենտրոնացված համակարգի թերությունները և համընդհանուր չափանիշներ, որոնք պետք է ունենա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ անկախ մոդելի ընտրության տեսակից։

Կից՝ տեղեկանքը։