«Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույց
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իր գործունեության պահից իրականացնելով իրավապաշտպան գործունեություն և նպաստելով բարեփոխումների իրականացմանը հանրային տարբեր ոլորտներում, նախաձեռնել է սույն զեկույցի մշակումը և հրապարակումը։
Զեկույցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։
Սույն զեկույցում ներկայացված հետազոտությունն իրականացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով: Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Զեկույցը հասանելի է այստեղ։